Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286-Ն որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 44-րդ կետի <<Ը>> ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Խաչատուր Արամյանի 18.01.2023 թվականի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն, Խաչատուր Արամյանի հետ կնքված, Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող 02-003-212-023 ծածկագրով 2,0071 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով՝ մինչև 2028թ-ի մարտի 1-ը երկարաձգելու համար, վարձակալության տարեկան վճարը սահմանելով 30․000 (երեսուն հազար) ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի մարտի 1-ից։ |