Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Հարություն Ալեքսանի Խաչատրյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 14-ի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/3468 դիմումը, 2026 թվականի օգոստոսի 07-ի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026MEXZZY և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տան մի մասը, նկուղը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Կառուցապատող Հարություն Ալեքսանի Խաչատրյանի կողմից 02-021-0027-0016 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Արտենի բնակավայր Կոմիտասի փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1172 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 219.09 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան մի մասը – 138.5 քմ, նկուղը – 74․88 քմ և պարիսպը – 5․71 քմ ճանաչել օրինական գույք, որպես Զասենիկ Արմենակի Մելքոնյանի, Տաթևիկ Ալեքսանի Խաչատրյանի և Հարություն Ալեքսանի Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 117 937 (մեկ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ (138․5 քմ x 631) + (80․59 քմ x 379)
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: