Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467, 468, 469 հոդվածների 1-ին մասերով, 616 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի թիվ 108-Ա և 30.11.2023թ-ի թիվ 145-Ա որոշումները, Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ 10.04.2024թ-ի արձանագրությունը և 2024թ-ի ապրիլի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած Տիգրան Հովհաննիսյանի դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․02-016-0528-0004 ծածկագրով 5 հա մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վճարը սահմանել 156,100 (մեկ հարյուր հիսունվեց հազար հարյուր) ՀՀ դրամ:
2․Պայմանագրի 3․1 կետում 4000 (չորս հազար) թիվը փոխարինել 156,100 (մեկ հարյուր հիսունվեց հազար հարյուր) թվով։
3.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի միջև կնքել հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր։