Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 20/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀԵՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳԻ ՆՈՐԵՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Հերմինե Գևորգի Նորեյանի 20 ապրիլի 2023 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հերմինե Գևորգի Նորեյանի կողմից Թալին համայնքի, Ներքին Սասնաշեն 9-րդ փողոց, 20/1 բնակելի տուն հասցեում, 02-074-0008-0205 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1205 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տան 1-ին հարկը, կիսանկուղը և բ/հ-ն կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Հերմինե Գևորգի Նորեյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Ներքին Սասնաշեն 9-րդ փողոց, 20/1 բնակելի տուն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-074-0008-0205 ծածկագրով 1205 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 175,5 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան 1-ին հարկը և բ/հ-ն- 141 քմ, կիսանկուղը-34,5 քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Հերմինե Գևորգի Նորեյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ (1000 քմ x 218) + (205 քմ x 654) = 352070 (երեք հարյուր հիսուներկու հազար յոթանասուն) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (175,5 քմ x 1893) = 332222 (երեք հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 722292 (յոթ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր իննսուներկու) ՀՀ դրամով օտարել Հերմինե Գևորգի Նորեյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner