Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն.
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցությունը կազմակերպվել էր համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման, ընթացիկ աշխատանքների գնահատման և առկա խնդիրների համալիր վերլուծության նպատակով։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին զեկույցներ իրենց վստահված ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքի, առկա խոչընդոտների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև արդեն ավարտված ծրագրերի արդյունքները՝ վերլուծելով դրանց ազդեցությունն ու արդյունավետությունը համայնքի զարգացման վրա։ Համայնքի ղեկավարը, անդրադարձավ նաև նախորդ օրվա ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքներին, հետաքրքրվելով պատճառված վնասներից։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր՝ մշակութային միջոցառումների կազմակերպումից մինչև կոմունալ տնտեսության բարելավում, սոցիալական աջակցության ծրագրերից մինչև քաղաքաշինական նոր նախաձեռնություններ։ Ներկաները հատուկ ուշադրություն դարձրեցին սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, նախագծային փաստաթղթերի կազմման ընթացքին, ինչպես նաև համայնքում առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին ու ծրագրերին։
|