Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 20․03․2026թ․ զեկուցագիրը՝ Գուրգեն Հրահատի Սարգսյանի կողմից փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Գուրգեն Հրահատի Սարգսյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա․Պողոսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։