Ղեկավարվելով ՀՀ հողային ճրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 15․07․2026թ-ի թիվ 5 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի 02-036-0114-0010 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,71836 հա մակերեսով արոտավայր հողամասը, վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով, տարեկան 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել Տարոն Մխիթարի Մանուկյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը՝ 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: