Խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին տեղեկություններ համայնքի բոլոր բնակավայրերում և Թալին քաղաքում արդեն ընթացող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին։ Ներկայումս իրականացվում են ջրագծերի կառուցման ու բարեկարգման, ճանապարհաշինական և մայթերի ասֆալտապատման, գազաֆիկացման, պուրակների կառուցման, ՀՈԱԿ-ների շենքերի վերանորոգման և կառուցման, շինարարական և այլ բնույթի տարատեսակ աշխատանքներ։