|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 29-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ն.ԲԱԶՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 02-073-0242-0013 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 3,8367 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ և 31-րդ կետերով, հիմք ընդունելով Հ/Ձ Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպության կողմից 11/03/2024թ-ին ստացած N Տ-2024-058 գրությունը և այդ գրությանը կից հավելված 1-ում ներկայացված տեղեկատվությունը. Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած ժայռային հանույթ կուտակելու և շարժական ջարդիչ կայաններ տեղակայելու նպատակով Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպությանը տրամադրել վերոնշյալ կադաստրային ծածկագրերով հողատարածքների օգտագործման ժամանակավոր թույլտվություն։ 2.Թույլատրել Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպությանը ժամանակավորապես օգտագործել վերոնշյալ հողատարածքը մինչև «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ» ծրագրի իրականացման ավարտը, բայց ոչ ավել քան 2 տարի ժամկետով։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |
Կողմ -19 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|