Տասնյակ հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն․
Աշխատանքային շաբաթը Թալինի համայնքապետարանում կրկին սկսվեց համայնքի ղեկավարի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությամբ, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկումները հագեցած ու տարաբնույթ էին։ Համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները, այնուհետև նաև բնակավայրերի պատասխանատուները հանդես եկան աշխատանքային ընթացքը ներկայացնող զեկուցումներով, մասնավորապես ներկայացնելով բաժիններում ընթացող աշխատանքները, ՀՈԱԿ-ների, բուժամբուլատորիաների, համայնքապատկան կառույցների գործունեությունը, բնակավայրերում տարվող աշխատանքները, խնդիրներն ու կարիքները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց առաջիկա միջոցառումներին, համայնքի մշակութային և սպորտային կյանքին, մանկապարտեզների և գրադարանների աշխատանքներին։ Բաժինների ղեկավարները և պատասխանատուները համայնքի ղեկավարի կողմից ստացան աշխատանքի ընթացքը կարգավորող հանձնարարականներ։