Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի 2024թ-ի բյուջեում նախատեսել 20 մլն դրամ գումար՝ 2024թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 2.Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և առողջապահական ոլորտները սահմանել որպես առաջնահերթություն։ 3.Համայնքի ղեկավարին՝ 1) Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը. 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |