Խորհրդակցության նպատակն էր քննարկել համայնքի ընթացիկ խնդիրներն ու ձեռքբերումները, գնահատել իրականացված ծրագրերն ու նախանշել առաջիկա գործողությունները։ Բազմաբնույթ օրակարգի շրջանակում ներկայացվեցին տարբեր վարչական շրջաններում իրականացվող բարեկարգման, շինբարեկարգման, կոմունալ և այլ ոլորտային աշխատանքների ընթացիկ իրավիճակն ու արձանագրված արդյունքները։ Համայնքի ղեկավարին զեկուցվեցին նաև առկա խնդիրների մասին՝ դրանց հնարավոր լուծումները գտնելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։