Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանս քննության առնելով Արմեն Արամայիսի Հովհաննիսյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ իրավախախտում թույլ տալու կապակցությամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը․
ՊԱՐԶԵՑԻ
Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի վարչական ղեկավարը 2025 թվականի օգոստոսի 05-ին Թալին համայնքապետարան է ներկայացրել թիվ 056/3621 գրություն, համաձայն որի Արմեն Արամայիսի Հովհաննիսյանը Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, 02-036-0030-0050 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված իրավախախտում, որի կապակցությամբ Թալինի համայնքապետարանում վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 07-ին թիվ 1510-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվանակի օգոստոսի 18-ին, ժամը 10։50-ին լսմանը Արմեն Արամայիսի Հովհաննիսյանը ներկայանալով, ընդունել է իր կողմից կատարված իրավախախտման փաստը՝ պարտավորվելով ամբողջությամբ այն վերացնել տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Տվյալ պարագայում Արմեն Արամայիսի Հովհաննիսյանը Թալին համայնք, Դավթաշեն բնակավայրում գտնվող, իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, համայնքային սեփականութուն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ կետի 10-րդ մասով նախատեսված իրավախախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի, 2191 հոդվածի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Արմեն Արամայիսի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Արմեն Արամայիսի Հովհաննիսյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ։
3․Տույժը պետք է վճարվի 900465000041 հաշվեհամարին, <<Նպատակ>> դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Արամայիսի Հովհաննիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
5․Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։