Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Սիմոնյանի Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը (մուտքագրված 28.11.2023թ., թիվ 056/8062), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (ժառանգության գործ` թիվ 293/2023) հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը իր անունով վերաձևակերպելու մասին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թալին համայնքի Գետափ վարչական բնակավայրի տարածքում գտնվող ծածկագիր՝ 02-033-0121-0039 վարձակալության իրավունքով տրամադրված 1.2 հա վարելահողի վարձակալության իրավունքը փոխանցել ժառանգին՝ Սամվել Սիմոնյանին, առանց 17.12.2004թ., սեղանամատյան՝ 1247, կնքված պայմանագրի մնացած պայմանների փոփոխության:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։