Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 07.04.2022թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N ՇԱԹ-29/674 «Օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N L-674 Լեռնահատկացման ակտը, «ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊ ընկերության տնօրենի 26․02․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0108-0910 կադաստրային ծածկագրով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության 11,09785 հա հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու «ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ին։ 2.«ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 07․04․2042 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար սահմանել տարեկան 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար սահմանել տարեկան 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |