Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 24/03/2025 14:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայր Թալինի համայնքապետարանի դահլիճ, հասցեն` ք․ Թալին, Գայի 1, 1-ին հարկ
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրին Թալին համայնքի վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման առանցքում էին համայնքի ընդհանուր բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, շրջակա միջավայրի պահպանության, համայնքային գույքի կառավարման, բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավման, պատմամշակութային տարածքների պահպանության, ինչպես նաև համայնքի եկամուտների կատարման հարցերը։ Քննարկվեցին առաջիկա ծառատունկին, կանաչապատմանը և համայնքի մաքրությանն ուղղված հարցերի վերաբերյալ մանրամասներ, համայնքի բնակավայրերի հանգստյան գոտիներում և ձորերում նախատեսվող բարեկարգումների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը կարևորեց համայնքային կառավարման արդյունավետությունը՝ ընդգծելով բոլոր պատասխանատու անձանց դերակատարումն առաջիկա ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված օրակարգային հարցերի հասցեական և օպերատիվ լուծմանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner