Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Վաղթանգ Կիրակոսյանի կողմից 03․03․2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված 056/672 դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի, Աշնակ բնակավայրի 6-րդ փողոց 1/1 հողամաս հասցեում գտնվող, Վաղթանգ Սամվելի Կիրակոսյանին՝ սեփականության իրավունքով պատկանող 02-011-0008-0014 կադաստրային ծածկագրով, 0,25 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: