Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ 19/25 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Արթուր Աթոյանի կողմից 21․05.2024թ. -ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արթուր Աթոյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի 19/25 ավտոտնակ հասցեում 02-016-0034-0689 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 26,7քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Արթուր Աթոյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայր, Հոկտեմբերյան խճուղի 19/25 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0034-0689 ծածկագրով 26,7քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝26,7քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Արթուր Աթոյանի սեփականություն և

-հողի արժեքը26,7 քմ x 514,8 = 13745 (տասերեք հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:

-շինության արժեքը՝ 26,7 քմ x 874 =23336(քսաներեք հազար երեք հարյուր եռեսունվեց) ՀՀ դրամ:

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`71650 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

-ընդամենը` 108731(մեկ հարյուր ութ հազար յոթ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամով օտարել Արթուր Աթոյանի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner