Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը»- ենթակետով, հիմք ընդունելով 05.12.2012թ-ի ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N ՇԱԹՎ-29/348 /նախկին 14/33/ «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն»-ը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N ԼՎ-348 Լեռնահատկացման ակտը, «ԱՐԱԳԱԾ ՊԵՌԼԻՏ» ԲԲ ընկերության տնօրենի 24․12․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0220-0693 կադաստրային ծածկագրով՝ 43,25415 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ԱՐԱԳԱԾ ՊԵՌԼԻՏ» ԲԲ ընկերությանը։
2.«ԱՐԱԳԱԾ ՊԵՌԼԻՏ» ԲԲ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 05․12․2041 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։