Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 41
 
Համար 41Ամսաթիվ 30/09/2025 10:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրԹալինի համայնքապետարանի դահլիճ, հասցեն` ք․ Թալին, Գայի 1, 1-ին հարկ
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ
Բովանդակություն *
Օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ Թալին համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի և համայնքի վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ուշադրության կենտրոնում էին համայնքի առկա խնդիրները, ընթացիկ ու ծրագրավորված աշխատանքները։ Մասնավորապես անդրադարձ եղավ հավաքագրումներին՝ գույքահարկի և հողի հարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Համայնքի ղեկավարը կարևորեց հարկերի հավաքագրման ճիշտ կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես համայնքային կառավարման առանցքային գործոն։
Առանձնակի անդրադարձ կատարվեց նաև սուբվենցիոն ծրագրերին, որոնք այս փուլում լայնածավալ և ակտիվ կերպով իրականանում են բնակավայրերում։
Օրակարգում ներառված հարցերը քննարկվեցին հերթականությամբ, ներկաներին ներկայացվեցին նաև աշնանացանի ծրագրի մանրամասները։
Տավրոս Սափեյանը կարևորեց պատասխանատու անձանց ակտիվ ներգրավվածությունը առաջիկա ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով հետևողական աշխատանքի կարևորությունը։
Խորհրդակցության ավարտին տրվեցին հանձնարարականներ, որոնք հասցեագրված են բնակավայրերի խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner