Ղեկավարվելով՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 175-Ա որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.3-12 ծածկագրով (զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ) պաշտոնի անձնագրի 7.1. կետի 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն թիվ 1 հավելվածի։
2.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 130-Ա որոշմամբ հաստատված 10-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.1-9 ծածկագրով (քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ) պաշտոնի անձնագրի 2.2 կետում ավելացնել 3-րդ ենթակետ և 7.1. կետի 37-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն թիվ 2 հավելվածի։
3.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 175-Ա որոշմամբ հաստատված 15-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.3-15 ծածկագրով (սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ) պաշտոնի անձնագրի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն թիվ 3 հավելվածի։
4.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 190-Ա որոշմամբ հաստատված 21-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 3.1-21 ծածկագրով (սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ) պաշտոնի անձնագրի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն թիվ 4 հավելվածի։
5.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 130-Ա որոշմամբ հաստատված 8-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.1-7 ծածկագրով (սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ) պաշտոնի անձնագրի 2.2. կետում ավելացնել 1)-ին ենթակետ, 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և 7.1. կետում ավելացնել 24-րդ և 25-րդ ենթակետերը համաձայն թիվ 5 հավելվածի։
6.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 175-Ա որոշմամբ հաստատված 16-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.3-16 ծածկագրով (իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ) պաշտոնի անձնագրի 7–րդ կետում ավելացնել 18-րդ և 19-րդ ենթակետերը համաձայն թիվ 6 հավելվածի։
7.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 130-Ա որոշմամբ հաստատված 13-րդ հավելվածը՝ համայնքային ծառայության 2.3-13 ծածկագրով (կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ) պաշտոնի անձնագրի 7.1. կետում ավելացնել 15-րդ և 16-րդ ենթակետերը համաձայն թիվ 7 հավելվածի։
8.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 130-Ա որոշմամբ հաստատված N 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, և 11-րդ հավելվածները՝ համայնքային ծառայության 2.1-1, 2,1-2, 2,1-3 2,1-4, 2,1-5, 2,1-6, 2,1-8 և 2,1-10 ծածկագրերով պաշտոնների անձնագրերի 2.2. կետում ավելացնել 1)-ին ենթակետ համաձայն 8-րդ-ից մինչև 15-րդ հավելվածների։