Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 29.09.2026 թ-ից մինչև 02.10.2026 թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրի 02-074-0008-0207 ծածկագրի տակ գտնվող 0,5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 1․512․500 /մեկ միլիոն հինգ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով օտարել Վահագն Սասունիկի Թորոսյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: