Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա․Կիրակոսյանի 30․06․2025թ․ զեկուցագիրը՝ Ժիրայր Հրայրի Մովսիսյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ժիրայր Հրայրի Մովսիսյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Է․ Խաչատրյանին՝
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։