Համայնքի ղեկավարի կողմից այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման մի շարք կարևոր հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր ու թեմաներ, այդ թվում պետության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվելիք 2025թ․-ի սուբվենցիոն ծրագրերը, տարեվերջյան աշխատանքները, ամանորյա միջոցառումները և ընթացիկ խնդիրները։