Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգը.
1) Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
(Զեկ. Ս․ Ավոյան)
2)Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու և << Թալին համայնքի 2026 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին >> 24․12․2025թ․-Ի №199-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
4) Թալին համայնքի 2025թ․-ի տարեկան բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
5)Թալին քաղաքի վարչական տարածքում գործող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատեր Արշակ Հարությունյանի նկատմամբ տեղական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
6) Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը եվ նրա վրա գտնվող շինություններն անհատույց օգտագործման իրավունքով Գևորգ Խամոյանին տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
7)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
8) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի գյուղում «ԱՐՏԻՆ ԳՐԻՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-Ի կողմից ջերմոցային տնտեսության կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
9) Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
10)Թալին համայնքի Զովասար բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
11)Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ ցեմենտի գործող արտադրությունը ընդլայնելու համար նախնական համաձայնություն տալու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
12) Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
13) Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
14) 2025 թվականին Թալին համայնքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
15) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող « Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի՝ տեղական տնտեսական զարգացում բաղադրիչին համաձայնություն տալու մասին
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
16) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող « Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի՝ ծառայությունների բարելավում բաղադրիչին համաձայնություն տալու մասին
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
17)Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
18)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
19)Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
(Զեկ․ Գ․Ստեփանյան) |