Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․06․2025թ․ N–2/փ-180 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 25․06․2025թ․ N 116-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հաստատել քաղաքացի Սուրեն Թորոսյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0242-0204 կադաստրային ծածկագրով, 0․81062 հա մակերեսով հողամասից առանձնացված 0․24 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.Սուրեն Թորոսյանին առաջարկել համայնքային բյուջե վճարել 1,219,320 (մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ ((514,8-6,75) x 2400 = 1,219,320 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։
3.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։