Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 փետրվարի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Վ․ԲԱԶՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 10-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ, և 22-րդ կետերի դրույթները, Արտակ Առաքելյանի կողմից 06․02.2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը և 10․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023FPZVVR և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ փակված 2 պատուհանը և 1 դուռը, բացված 2 պատուհանը, դռան ձևափոխված 1 պատուհանը, ինքնակամ կառուցված բնակելի տան նկուղը, բնակելի տան 1-ին հարկը ա/հ-ով, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1.Կառուցապատող Արտակ Առաքելյանի կողմից 02-103-0004-0007 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Վ․Բազմաբերդ բնակավայրի 1-ին փողոց 10-րդ փակուղի 1 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող 9559,8քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 80,85քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան նկուղը – 15,77քմ, բնակելի տան 1-ին հարկը ա/հ-ով – 65,08քմ, ինքնակամ փակված 2 պատուհանը և 1 դուռը, բացված 2 պատուհանը, դռան ձևափոխված 1 պատուհանը ճանաչել օրինական գույք, որպես Արտակ Առաքելյանի և Արփինե Գալստյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 38236 (երեսունութ հազար երկու հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ (80,85քմ x 456) + (3 հատ x 456) ։
3. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner