Օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն․
Ինչպես ամեն երկուշաբթի՝ այսօր ևս, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել համայնքապետարանի ղեկավար կազմի և որոշ բաժիններիի ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում վերլուծվեցին և գծագրվեցին համայնքի ընթացիկ հարցերն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, քննարկվեցին առաջիկա անելիքներն ու հետագա աշխատանքային գործունեությունը։
Քննարկման առանցքում էին համայնքի բարեկարգման և զարգացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ կոմունալ, քաղաքաշինական, իրավաբանական, մշակութային և այլ ոլորտներին վերաբերող խնդիրներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց գարնանային աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև նախագծային և կառուցապատման ծրագրերին։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։