Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2026 թվականի օգոստոսի 28-ին Ագարակավան բնակավայրում Ագարակավանի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԱԳՐԱ» ՍՊ ընկերության տնօրենի 17․07․2026 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է
1. Տալ նախնական համաձայնություն «ԱԳՐԱ» ՍՊ ընկերությանը Ագարակավան վարչական բնակավայրի տարածքում Ագարակավանի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |