Այսօր: Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, 33/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԱՄԱԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ ն 22-րդ կետերը, Արամաիս Սիմոնյանի կողմից 14․11.2023թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 06․10.2022թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 202254X428, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակը, օժանդակ շինությունը և պարիսպը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է «Ա․Ռ․Մ․ՇԻՆ» ՍՊԸ-ի/լիցենզիա16029/ կողմից դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 3-րդ նրբանցք, 2-րդ փակուղի, 33/1 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0081-0038-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 971,5քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 127,88քմ արտաքին մակերեսով ն/թ 70 քմ բնակելի տուն, 32,5քմ ավտոտնակը 15,5քմ օժանդակ կառույց և 9,88քմ պարիսպ՝ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Արամաիս Սիմոնյանին գնել օրինական ճանաչված 127,88քմ ընդհանուր մակերեսով շինության՝ն/թ բնակելի տան 1քմ-ի օտարման համար վճարելով 2622(երկու հազար վեց հարյուր քսաներկու)ՀՀ դրամ , օժանդակ շինություն 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար ութ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, ավտոտնակ 1քմ-ի օտարման վճար 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ և պարիսպ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար ութ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 971,5քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner