Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներով, ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վահան Կնյազի Հովսեփյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին 29․01․2025թ-ին հասցեագրված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթսայատան սպասարկման համար հատկացված 0.05 հա հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Վահան Կնյազի Հովսեփյանին հատկացված՝ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայր 10-րդ փողոց 14 կաթսայատուն հասցեում գտնվող, կաթսայատան սպասարկման համար հատկացված ընդհանուր 500քմ հողամասի հողհատկացման հիմքերը (ծածկագրեր՝ 02-035-0006-0083 և 02-035-0006-0053-ից):
2.Վահան Կնյազի Հովսեփյանին հատկացված կաթսայատան սպասարկման համար առանձնացված 0.05 հա հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը, գանձելով հողամասի կադաստրային արժեքը՝ 500 քմ x 218=109000 (մեկ հարյուր ինը հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։