Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման պահանջները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի ք․Թալին Խանջյան փողոց 2 բնակելի տուն հասցեում գտնվող, Արթուր Հենրիկի Խաչատրյանին՝ սեփականության իրավունքով պատկանող 02-003-0025-0007 կադաստրային ծածկագրով, 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի:
2․Վերոնշյալ հողամասում առկա 02-003-0025-0007-001 կադաստրային ծածկագրով 40,38քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես խանութի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: