Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2024 թ.

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․Կարգավորման առարկան.

Թալին քաղաքի բնակիչ Անահիտ Կամոյի Կարապետյանը չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Անահիտ Կամոյի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDEC-BENZ E 200 մակնիշի 71 RZ 700 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորությունը կազմում է 22.652 ՀՀ դրամ, որից ապառք՝ 20.400 ՀՀ դրամ, տույժ՝ 2.252 ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 08-ին՝ ժամը 14։15-ին, իրականացվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Անահիտ Կամոյի Կարապետյանը չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր դիրքորոշում։

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2024 թվականի նոյեմբերի 08-ի արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Անահիտ Կամոյի Կարապետյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել 22.652 ՀՀ դրամ, որից ապառք՝ 20.400 ՀՀ դրամ, տույժ՝ 2.252 ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner