Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 10-րդ մասի, 1-ին կետի բ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Տալ թույլտվություն «ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԱՁ-ին 01․07․2026-30.09.2026թթ․ ընկած ժամանակահատվածում Թալին քաղաք Քոթանյան 11/13 հասցեում հանրային սննդի իրացման և վաճառք իրականացնելու համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: