Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն․
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց համայնքապետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարում էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները։
Քննարկվեցին համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն առնչվող բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ համայնքի բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Անդրադարձ կատարվեց համայնքի գույքային կառավարման, արտաքին տեսքի, կանաչապատման, լուսավորության և ջրային ցանցերի բարելավման, մանկապարտեզների գործունեության, շինարարական և կոմունալ աշխատանքների կազմակերպմանն առնչվող թեմաներին։
Համայնքի բոլոր բնակավայրերին վերաբերող հարցերն առանձնակի ուշադրության կենտրոնում էին։ Զեկուցվեց, որ այս ընթացքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ մանկապարտեզների վերակառուցում, լուսավորության համակարգերի բարեկարգում, ջրագծերի վերանորոգում, բուժամբուլատորիաների բարեկարգում և այլ ծրագրեր։
Համայնքի ղեկավարը կարևորեց խնդիրների արագ և արդյունավետ լուծման անհրաժեշտությունը՝ աշխատակիցներին տալով համապատասխան հանձնարարականներ՝ քննարկված հարցերի լուծումները սեղմ ժամկետներում ապահովելու համար։
|