Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 74-րդ, 76-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 46-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայքնի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար և հաստատել մեկնարկային գին՝ համաձայն կից հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։ |