Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի Արտենի բնակավայրի վարչական ղեկավար Մ․Շատոյանի 22․09․2026թ․ գրությունը՝ Հովհաննես Սաշայի Հարությունյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հովհաննես Սաշայի Հարությունյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2. Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս․ Ավետիսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։