Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 8-րդ գլխի 43-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 29․11.2024թ. N 165-Ա որոշումը և Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
2025 թվականի հունվարի 14-ին ժամը 12:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
Մրցույթի առարկա է հանդիսանում՝
Լոտ 1․ գ․ Լուսակն 1-2 հողամաս հասցեում գտնվող 02-052-0133-0025 ծածկագրով 1,6 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար:
Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 40 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը կազմում է տարեկան 25,000 ՀՀ դրամ։
Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1250 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 1250 ՀՀ դրամ։
Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։
Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։