Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 11.06.2013թ-ի ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N ՇԱԹ-29/463 «Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն»-ը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N L- 463 Լեռնահատկացման ակտը, «ՄԱՅՐՔԱՐՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրենի 01․10․2025թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Լուսակն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-052-0600-0002 կադաստրային ծածկագրով՝ 9,9098 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՄԱՅՐՔԱՐՇԻՆ» ՍՊ ընկերությանը։ 2.«ՄԱՅՐՔԱՐՇԻՆ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 11․06․2038 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |