Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 11-րդ կետի պահանջների,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 3․1-2 ծածկագրով բաժնի առաջատար մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 3․1-8, 3․1-13 ծածկագրերով առաջատար մասնագետների և համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 3․1-20 ծածկագրով առաջատար մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 3.2-3, 3.2-6 ծածկագրերով առաջին կարգի մասնագետների, համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 3․2-17 ծածկագրով առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի 3․2-18 ծածկագրով առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 3.3-23 ծածկագրով երկրորդ կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 3․3-3 ծածկագրով երկրորդ կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի 3․3-21 ծածկագրով երկրորդ կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի գնումների բաժնի 3․3-24 ծածկագրով երկրորդ կարգի մասնագետի և համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 3․3-20 ծածկագրով երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման օր նշանակել 2025թ-ի դեկտեմբերի 10-ը:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայտարարության տեքստը ըստ հավելվածի: