Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74-Ա
 

Զեկ. ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1)Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

(Զեկ. Լ.Ավագյան)

2)Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

(Զեկ. Լ.Ավագյան)

3)Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

(Զեկ. Լ.Ավագյան)

4)Թալին համայնքի «Թալինի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

(Զեկ. Լ.Ավագյան)

5)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-048-0013-0002 ծածկագրով անշարժ գույքը «Իրինդի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։

(Զեկ. Լ.Ավագյան)

6)Թալին համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով «Թալինի համայնքային մարզական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Թալին 1» ֆուտբոլի թիմի սաների համար արտոնություններ սահմանելու մասին։

(Զեկ. Լ.Ավագյան)

7)Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Իրինդի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում փոփոխություն կատարելու մասին։

(Զեկ. Լ.Ավագյան)

8)Թալին համայնքի Թալին քաղաքում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։

(Զեկ. Գ.Միրզախանյան)

9)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։

(Զեկ. Գ.Միրզախանյան)

10)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։

(Զեկ. Գ.Միրզախանյան)

11)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։

(Զեկ. Գ.Միրզախանյան)

12)Թալին համայնքի Արտենի բնակավայրի բնակչուհի Սուսիկ Քոչոյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։

(Զեկ. Ն.Մելքոնյան)

13)Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ կիրառելու մասին։

(Զեկ. Ց.Մկրտչյան)

14)Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատաելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

(Զեկ. Ս.Ավոյան)

15) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Թալին համայնքին շարժական գույք նվիրաբերելու մասին։

( Զեկ. Ս.Ավոյան)

16) Թալին համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։

(Զեկ. Գ.Ստեփանյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner