Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող, 02-069-0109-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,2 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: