Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, նկատի ունենալով ծագումով Շղարշիկ բնակավայրից գրող Բագրատ Տավուշյանի անցած գրական ուղին և ծավալած գործունեությունը, անձնական գրքերը հայրենի գյուղի գրադարանին նվիրատվություն անելու հանգամանքը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրի փողոց 5, շենք 9 հասցեում գտնվող գրադարանն անվանակոչել Բագրատ Տավուշյանի անվամբ։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |