Ղեկավարվելով «Տեղական ինքկառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված 2026N5MZYZ ծածկագրով չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ք․Թալինում գտնվող 02-003-0056-0834 կադաստրային ծածկագրով, 0․0108 հա մակերեսով հողամասի սահմանների ուղղում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։