Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1) ՀՀ Արագածոտնի մարզի «Մաստարայի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 2) ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 3) ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 4) ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 5) ՀՀ Արագածոտնի մարզի «Գ.Ավդալյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 6) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ՄՏԶ-82.1 1ЭО 1 Ա մակնիշի էքսավատորը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Լ.Կարապետյան) 7) Համայնքների կայուն զարգացմանն ուղղված Եվրոպական միության կողմից իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի միանալը հաստատելու մասին ( Զեկ. Ռ.Կարապետյան) 8) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի, Թալին քաղաքի Խանջյան 24 հասցեում նորարարական կենտրոն հիմնելու մասին: ( Զեկ. Ռ.Կարապետյան) 9) Համայնքի սեփականություն հանդիսայող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ. Գ.Միրզախանյան) 10) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ. Գ.Միրզախանյան) 11) Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ. N30-Ա որոշման 8-րդ և 12-րդ հավելվածները, 26.12.2022թ. N 66-Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին: ( Զեկ. Ն.Մելքոնյան) 12) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 13) Թալին համայնքի, Մաստարա բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 14) Թալին համայնքի, Աշնակ բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 15) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 16) Թալին համայնքի ավագանու 31.03.2023թ. թիվ 40-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 17) Համայնքի սեփականություն հանդիսայող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 18) «ՇԱՐՈՍՈԼԱՐ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրման մասին: ( Զեկ. Գ.Սարգսյան) 19)ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:( Զեկ. Ռ.Կարապետյան) 20) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Մկրտչյան)
|