Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Միհրան Գևորգյանի կողմից 05.12.2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Միհրան Գևորգյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 12/12 հասցեում, 02-016-0012-0641 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 26,4քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Միհրան Գևորգյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայր, Հոկտեմբերյան խճուղի, 12/12 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0012-0641 ծածկագրով 26,4 քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 26,4քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Միհրան Գևորգյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 26,4 քմ x 514,8 = 13591 (տասներեք հազար հինգ հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ:
-ավտոտնակը՝ 26,4քմx874=23074 (քսաներեք հազար յոթանասունչորս) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 74665 (յոթանասունչորս հազար վեց հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամով օտարել Միհրան Գևորգյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից: