Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 օգոստոսի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանս քննության առնելով Հովսեփ Սարգսի Հովսեփյանի կողմից <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ իրավախախտում թույլ տալու կապակցությամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը․

ՊԱՐԶԵՑԻ

Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի վարչական ղեկավարը 2025 թվականի օգոստոսի 05-ին Թալին համայնքապետարան է ներկայացրել թիվ 056/3621 գրություն, համաձայն որի Հովսեփ Սարգսի Հովսեփյանը Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, 02-036-0030-0050 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված իրավախախտում, որի կապակցությամբ Թալինի համայնքապետարանում վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 07-ին թիվ 1510-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվանակի օգոստոսի 18-ին, ժամը 10։30-ին լսմանը Հովսեփ Սարգսի Հովսեփյանը ներկայանալով, ընդունել է իր կողմից կատարված իրավախախտման փաստը՝ պարտավորվելով ամբողջությամբ այն վերացնել տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Տվյալ պարագայում Հովսեփ Սարգսի Հովսեփյանը Թալին համայնք, Դավթաշեն բնակավայրում գտնվող, իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, համայնքային սեփականութուն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ կետի 10-րդ մասով նախատեսված իրավախախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի, 2191 հոդվածի պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․Հովսեփ Սարգսի Հովսեփյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Հովսեփ Սարգսի Հովսեփյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ։
3․Տույժը պետք է վճարվի 900465000041 հաշվեհամարին, <<Նպատակ>> դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Հայրապետի Ազատյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
5․Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner