Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԴԱՎԹԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 10-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 3 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍԱՀԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Սահակ Տոնապետյանի 11․01․2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սահակ Տոնապետյանի կողմից Թալին համայնքի, Դավթաշեն բնակավայր 2-րդ փողոց 10-րդ փակուղի 3 հողամաս հասցեում, 02-036-0026-0057 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 109.8քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ տնտեսական պահեստը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Սահակ Տոնապետյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Դավթաշեն բնակավայր 2-րդ փողոց 10-րդ փակուղի 3 հողամաս հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-036-0026-0057 ծածկագրով, 109.8քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 52․9քմ արտաքին մակերեսով շինությունը՝ տնտեսական պահեստը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սահակ Տոնապետյանի սեփականություն և

-հողի արժեքը՝ 109.8քմ x 218 = 23936 (քսաներեք հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:

-շինության արժեքը՝ 52․9քմ x 1262 = 66760 (վաթսունվեց հազար յոթ հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ:

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ։

-ընդամենը` 128696 (մեկ հարյուր քսանութ հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամով օտարել Սահակ Տոնապետյանին։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner