Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 8-րդ գլխի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 07.09.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/658 «Օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, 07.09.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-658 Լեռնահատկացման ակտը, «ՄԳՐԻԳ» ՍՊ ընկերության տնօրենի 12․05․2025թ-ի դիմումը և Թալին համայնքի ավագանու 30․05․2025թ-ի N 84–Ա որոշումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0335-0018 կադաստրային ծածկագրով՝ 5,65113 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրել «ՄԳՐԻԳ» ՍՊԸ-ին մինչև 07․09․2041 թվականը՝ տարեկան 1,383,200 / մեկ միլիոն երեք հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը 120.000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner