Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Սևակ Պնդուկյանի կողմից 30.05.2024թ.-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սևակ Պնդուկյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Գայի փողոց,14/46 ավտոտնակ հասցեում 02-016-0047-0339 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 81,67քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, և չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Կառուցապատող Սևակ Պնդուկյանի կողմից Արագածոտնի մարզի, Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Գայի փողոց, 14/46 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0047-0339 ծածկագրով 81,67քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝67,85քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սևակ Պնդուկյանի սեփականություն և -հողի արժեքը 81,67քմ x 514,8 =42044 (քառասուներկու հազար քառասունչորս) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝ 67,85 x 874 =59301 (հիսունինը հազար երեք հարյուր մեկ) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`71650 (յոթանասունմեկ հազար վեց հարյուրհիսուն) ՀՀ դրամ, -ընդամենը`172995 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար ինը հարյուր ինսուն հինգ) ՀՀ դրամով օտարել Սևակ Պնդուկյանին:
2.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: